Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ռուսական կողմը ստեղծել է մի վիճակ և նպաստել, որ ադրբեջանցիները մերոնց գերեվարեն․ Վարուժան Ավետիսյան (տեսանյութ)

Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամ, «Սասնա ծռեր» համահայակական շարժման ղեկավար մարմնի անդամ Վարուժան Ավետիսյանը գտնում է, որ հայ զինվորների գերեվարման մեջ ռուսական կողմի մատը խառն է։

«Ռուսական կողմը նպաստել է, խաբել են մերոնց, ստեղծել են մի վիճակ, որ մերոնց նրանք կարողանան գերեվարել»,- ասում է Ավետիսյանը։

Վերջինիս ներկայացմամբ, ռուսական կողմին անհրաժեշտ է, որ Ադրբեջանը կարողանա ճնշել հայկական կողմին, կոտրել մեր ոգին, որ կարողանան իր շահերը հնարավորինս լայն ծավալներով ապահովել։

«Այո, գերիները մասամբ վերադարձվեցին, մասամբ՝ ոչ։ Այդպես երկդիմի քաղաքականություն է վարվում։ Դա նորություն չէ, և արդեն 200 տարուց ավելի է, մեր նկատմամբ այդպիսի քաղաքականություն է վարվում»,- ասում է նա։

Վարուժան Ավետիսյանը նաև հավելեց, թե որևէ դրական բան չի սպասում այսօր Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից։

 

Մանրամասները՝  տեսանյութում