Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե չլինեին Փաշինյանը և իր վարկանիշը, հնարավոր է՝ մեզանից շատերը չհայտնվեին խորհրդարանում, այդ թվում՝ ես․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ)

 Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը դատապարտում է խմբակցությունը լքած գործընկերների արարքը՝ համարելով, որ քաղաքական թիմը լքելուն զուգահեռ՝ նրանք պետք է հրաժարվեին նաև մանդատից․

«Եթե դու քո քաղաքական թիմի հետ ինչ-որ բանում համաձայն չես, որը չի բացառում, դու պետք է հեռանաս քո քաղաքական թիմից, բայց եթե մանդատը չես դնում, դա ոչ միայն անհամաձայնություններով է պայմանավորված, այլ նաև կարող է այլ պատճառներ ունենալ»։

Աղազարյանը կարծում է՝ Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշը էական ազդեցություն է ունեցել բոլոր պատգամավորների հավաքած ձայների վրա․

«Եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը և իր վարկանիշը, ապա հնարավոր է, որ մեզնից շատ-շատերը չհայտնվեին խորհրդարանում, այդ թվում՝ նաև ձեր խոնարհ ծառան, բայց մյուս կողմից էլ՝ Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյան է դարձել մեզ հետ շփվելով, մեր գաղափարների մի մասն ընդունելով, մի մասը՝ չընդունելով»։

Հարցին, թե ի՞նչ են քննարկում թիմի ներսում, ինչպե՞ս են տեսնում իրավիճակի հանգուցալուծումը, Աղազարյանն ասաց՝ առաջարկ արդեն արել են արտահերթ ընտրությունների մասին, բայց եթե դեմ լինի, օրինակ, խորհրդարանական թեկուզ մեկ ուժը, արտահերթ ընտրությունների չեն գնա․

«Ինձ համար անընդունելի է ընդդիմության առաջարկը, որովհետև ԲՀԿ-ն, ՀՀԿ-ն և շատ հանցավոր էլեմենտներով շրջապատված Վազգեն Մանուկյանը չեն կարող կազմակերպել արդար ընտրություններ։ Եթե համաձայնվեն, մենք կգնանք արտահերթ ընտրությունների, հակառակ դեպքում քայլեր կարվեն մթնոլորտը լիցքաթափելու ուղղությամբ, մինչև կհասնենք հերթական ընտրություններին»։