Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess andranik
A A
Սպորտ

Հովիկ Հայրապետյանը գլխավորեց շախմատի Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը

Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկած շախմատի Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում, որին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Իրանի 9 շախմատիստ և մեկ շախմատիստուհի, արդեն երկրորդ տուրից հետո ի հայտ  եկավ միանձնյա առաջատար։ Դա արցախցի գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանն է, որը 2 հնարավորից վաստակելով 2 միավոր, սկսեց գլխավորել մրցաշարային աղյուսակը։

Նա նախ սևերով հաղթել է Աննա Սարգսյանին, ապա Արմեն Բարսեղյանին։ Այսօր Հովիկ Հայրապետյանը սպիտակներով կմրցի իրանցի միջազգային վարպետ Բարդիյա Դանեշվարի հետ, որը մեկնարկում պարտվել է գրոսմայստեր Լևոն Բաբուջյանին, բայց հետո հաղթել է Աննա Սարգսյանին։

Միանձնյա առաջատարից կեսական միավորով քիչ ունեն գրոսմայստեր Արման Միքայելյանը և Ռուսաստանը ներկայացնող Ռուդիկ Մակարյանն ու Սերգեյ Լոբանովը։ Մեր շախմատիստն այսօր ուժերը կչափի Աննա Սարգսյանի հետ։