Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2020-11-18_13-52-26-750x422
A A
Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 48 000 փախստական

Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 48 հազար փախստական, միայն վերջին օրվա ընթացքում ավելի քան 180 փախստական է վերադարձել տուն, հայտնում է  «Ինտերֆաքս»-ը, հղում անելով ՌԴ Պաշտպանության նախարարությանը:
 
«Ռուս խաղաղապահները ուղեկցել են փախստականների հերթական շարասյունը։ Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 182 փախստական։ Ընդհանուր առմամբ, մշտական բնակության վայր է վերադարձել 48 հազար 241 փախստական», - ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ: