Բացել լրահոսը Փակել լրահոսը
137208500_4877133382358350_6702994806185559348_o
A A
Քաղաքականություն

«Լուսավոր Հայաստան»-ի պատվիրակությունը հանդիպել է ԱՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆբ-ի իր էջում գրել է․

Լուսավոր Հայաստան խմբակցության պատվիրակությունը Արցախում հանդիպել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին։
 
Հանդիպման ընթացքում Վիտալի Բալասանյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակն Արցախում, ինչպես նաև առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
 
Կարևորել ենք հայկական երկու հանրապետությունների օրենսդիր և գործադիր մարմինների փոխգործակցված և ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը: