Բացել լրահոսը Փակել լրահոսը
95211372_1161838007483323_8651049704584380416_o
A A
Պաշտոնական

Սոֆյա Հովսեփյանը դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից

Սոֆյա Հովսեփյանը դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից. այդ մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում.

«Սիրելի՛ հայրենակիցներ

որոշում եմ կայացրել դուրս գալ իմ «Իմ քայլը» խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր :

Որոշումը կայացրել եմ երկար մտածելուց հետո:
 
Սա ամենևին չի նշանակում , որ որևէ կերպ կթերանամ իմ որդեգրած առաքելության իրականացման գործում , այլ կշարունակեմ գործել նույն նվիրումով, ինչպես գործել եմ մինչ այս պահը : Ցանկացած ազգանվեր և պետականամետ գործին լինելու եմ նպաստող, ինչպես եղել եմ, և դեմ եմ լինելու այն բոլոր հարցերին, որոնք չեն բխելու մեր երկրի ու ազգի շահերից :
Խնդրում եմ ինձ վստահող անձանց՝ չկաշկանդվել ցանկացած հարցում դիմելու և ակնկալելու իմ աջակցությունը :
Միևնույն ժամանակ ներողություն եմ խնդրում ինձ իրենց ձայնը վստահած հայրենակիցներիցս, որ սույն որոշումը ձեզ հետ չեմ քննարկել , սակայն վստահ եմ , որ ըմբռնումով կմոտենաք:
 
Հարգելի՛ լրագրողներ , խնդրում եմ բավարարվել այս հայտարարությամբ , քանի որ այս պահին ավել ոչինչ չունեմ ներկայացնելու :
Հարգանքով՝ ձեր Սոֆյա»: