Բացել լրահոսը Փակել լրահոսը
136427863_762104174663713_661610432047971251_o
A A
Հասարակություն

Դեկտեմբերին Գեղարքունիքի ծննդօգնություն իրականացնող հիմնարկներում գրանցվել է 184 ծնունդ

Գեղարքունիքի մարզպետարանի ֆբ-յան էջը հայտնում է․
 
Նախորդ տարվա դեկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում գրանցվել է 184 ծնունդ
2020 թվականի դեկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում գրանցվել է 184 ծնունդ՝ 105 տղա եւ 79 աղջիկ։
 
Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության հաղորդած տվյալներով 106 ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, 37 ծնունդ՝ Սեւանի, 25 ծնունդ՝ Գավառի բժշկական կենտրոններում, 15 ծնունդ՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 1 ծնունդ՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։
 
Նույն աղբյուրի համաձայն՝ 2020 թվականի 12 ամիսների ընթացքում Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում գրանցվել է 1893 ծնունդ, որոնցից 1006-ը եղել են տղա, 887-ը՝ աղջիկ երեխաներ։