Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս
A A
Պաշտոնական

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 361 նոր դեպք

Հունվարի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 161415 դեպք, որոնցից 147961-ն` առողջացած, 2908-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9850 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 604686 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1700 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 361 նոր դեպք: Ունենք 573 առողջացած և 7 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 696 է:

 

ՀՀ ԱՆ