Բացել լրահոսը Փակել լրահոսը
82969040_202520724132868_4527586491437678592_n
A A
Քաղաքականություն

ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Իրանը վերջին 48 ժամվա ընթացքում բարձրացրել է իր ուժերի մի մասի մարտունակությունը

ԱՄՆ հետախուզական ծառայությունները կարծում են, որ Իրանը վերջին երկու օրվա ընթացքում բարձրացրել է իր ռազմածովային ուժերի մի մասի մարտական պատրաստության մակարդակը:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է «Տասս»-ը՝ վկայակոչելով  CNN հեռուստաալիքի կայքում կատարված համապատասխան  հրապարակումը: 

Ինչպես նշել է CNN- ը, վկայակոչելով ԱՄՆ  ռազմական գերատեսչության   աղբյուրին,  ավելի վաղ տեղեկություն էր հաղորդվել, ըստ որի՝ Իրանը, իբր, «Իրաք է ուղարկում կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ»:

Ինչպես նշում է Fox News- ը, դրա պատճառով Վաշինգտոնը Մերձավոր Արևելքում տեղակայել է ռազմավարական B-52 ռմբակոծիչներ:

 

Ամերիկյան հեռուստաալիքը մեջբերել է տվյալներ, համաձայն որոնց՝ ԱՄՆ հետախուզական ծառայությունները կարծում են, որ Թեհրանը կարող է պլանավորել հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերին: Աղբյուրի հաղորդմամբ՝ Իրանը «ցանկանում է վրեժ լուծել գեներալ Սուլեյմանիի սպանության համար»:

ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ֆրենկ Մաքենզին նախազգուշացրել է, որ ամերիկյան կողմը «պատրաստ է պատասխանել տարածաշրջանում ցանկացած ագրեսիայի», ուղղված ԱՄՆ քաղաքացիների կամ շահերի դեմ:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Զարիֆն էլ  շաբաթվա սկզբին համոզմունք է հայտնել, որ Միացյալ Նահանգները պատրվակ են փնտրում Թեհրանի հետ պատերազմ սկսելու համար: Ինչպես նա է նշել, այդ մասին են վկայում հետախուզությունից  ստացվող տվյալները: