Բացել լրահոսը Փակել լրահոսը
29799
A A
Պաշտոնական

Հրդեհ շենքի տանիքում

Հունվարի 1-ին, ժամը 13։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շահսուվարյան փողոցի թիվ 8ա շենքի տանիքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ թիվ 8ա շենքի տանիքում այրվում է փայտյա խորդանոց (մոտ 50 քմ)։

 

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 13։45-ին, մարել՝ 14։45-ին։ Այրվել են խորդանոցը և ներսում կուտակած կենցաղային իրեր: