A
A
Մենք պետք է ունենանք որակապես նոր բանակ․ Արայիկ Հարությունյանը՝ առաջնագծում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 1-ին այցելել է առաջնագիծ և տեղում ծանոթացել ամրաշինական աշխատանքներին:
Երկրի ղեկավարը զրուցել է հայրենիքի պաշտպանների հետ, հետաքրքրվել առկա խնդիրներով, նշել, որ, անկախ պատերազմի ունեցած հետևանքներից՝ Պաշտպանության բանակի զորացման ու սպառազինության արդիականացման ծրագրերը շարունակելու են մնալ կառավարության առաջնահերթություններից: «Մենք պետք է ունենանք որակապես նոր բանակ, որտեղ հաշվի են առնվելու պատերազմի դասերը, առաջատար երկրների փորձն ու սպառազինության արդիական տեսակները»,- ասել է նախագահը։