Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Արվեստում մենք միշտ հաղթող ենք․ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը 95 տարեկան է (տեսանյութ)

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի հիմնադրման, զարգացման, դիմակայման և այսօր արդեն միջազգային չափանիշներ ունեցող նվագախմբի կենսագրությունը սկսվեց 1925 թվականից: 

Նվագախումբը՝ մարդիկ են, անհատներ, իրենց նախասիրություններով, բնավորությամբ տարբեր, փոփոխվող տրամադրությամբ և նրանց բոլորին պետք է ղեկավարի դիրիժորական փայտիկը, որ անկախ նախասիրությունների, բնավորության կամ տվյալ պահի տրամադրության հարյուր երաժիշտ դառնան մեկ ընդհանրություն:

95 տարիների ընթացքում տասնութ ղեկավար-դիրիժորներից յուրաքանչյուրն իր աղյուսը դրեց նվագախմբի կայացման, զարգացման ճանապարհին:

Ավելի քան քսան տարի նվագախումբը ղեկավարում է մաեստրո Էդուարդ Թոփչյանը, որի մարտավարության շնորհիվ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը դարձել է հայ երաժշտության դեսպանը միջազգային ասպարեզում և ապացուցել, որ հայ արվեստը միշտ էլ հաղթող է եղել: