Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մանե
A A
Քաղաքականություն

Արտահերթ ընտրությունների հարցով խորհրդակցությունները շարունակվում են, փոխանցում է վարչապետի խոսնակը․ Ազատություն

2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով խորհրդակցությունները շարունակվում են, «Ազատությանը» փոխանցեց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը, ով վաղ է համարում երեկ խորհրդարանական ընդդիմության հետ վարչապետի ունեցած հանդիպումներին որևէ գնահատական տալը: «Թերևս մոտ ապագայում հնարավոր կլինի ավելի կոնկրետ զրուցել այս թեմայի շուրջ:

Այսօր, օրինակ, հանդիպում կա պարոն Բաբաջանյանի հետ, նաև արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ են շարունակվելու քննարկումները», - ասաց նա:

Հարցադրմանը, թե այսինքն` չնայած երեկվա չստացված հանդիպումներին` արտահերթ ընտրությունները շարունակում են մնալ օրակարգում, խոսնակը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, որ երեկվա հանդիպումները չստացված են: Ամեն դեպքում քննարկումը ծավալվել է, շահագրգիռ կողմերը լսել են միմյանց, և այո, քննարկումներն այս փուլում դեռ շարունակվում են»: Իսկ բացառվո՞ւմ են նոր հանդիպումներ խորհրդարանական խմբակցությունների հետ, Մանե Գևորգյանը նշեց` չի կարող ասել:

«Բարգավաճ Հայաստանից» Գագիկ Ծառուկյանը և «Լուսավոր Հայաստանից» Էդմոն Մարուքյանը երեկ վարչապետի հետ հանդիպումից հետո հայտարարեցին, որ մերժել են Փաշինյանի առաջարկը և շարունակում են պնդել՝ նա պետք է հեռանա։

ԲՀԿ-ն «Հայրենիքի փրկության շարժմանն» է միացել, որի վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։ Շարժումը դեմ է Փաշինյանի վարչապետությամբ արտահերթ ընտրություններ անցկացնելուն։ Առաջարկում են` նախ Փաշինյանը հրաժարական տա, հետ խորհրդարանը ընտրի ժամանակավոր վարչապետ, և մեկ տարի անց միայն անցկացվեն արտահերթ ընտրություններ։ Ծառուկյանը երեկ հանդիպումից հետո հայտարարարեց իրենց օրակարգը չի փոխվել։

Խորհրդարանական մյուս ուժը` «Լուսավոր Հայաստանը» ևս փոխհամաձայնության չի եկել Փաշինյանի հետ, նրանք ևս պահանջում են, որ նա հեռանա վարչապետի պաշտոնից։ «Լուսավոր Հայաստանի» վարչապետի թեկնածուն էդմոն Մարուքյանն է, ով երեկվա հանդիպումից հետո ընդգծեց` խորհրդարանը չի կարող ցրվել, քանի դեռ ընդդիադիր խմբակցությունները դեմ են դրան:

Ամբողջն այստեղ