A
A
ՌԴ խաղապահ ուժերն ընդլայնել են պատասխանատվության գոտին Արցախում՝ ներառելով Հին Թաղլարը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի խաղապահ ուժերն ընդլայնել են պատասխանատվության գոտին՝ Արցախում եռակողմ հայտարարությամբ սահմանված հրադադարի՝ դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանում Ադրբեջանի կողմից խախտումից հետո։
Պատասխանատվության գոտու ընդլայնման մասին է վկայում ՌԴ պաշտպանության նախարարության դեկտեմբերի 12-ին և 13-ին հրապարակած քարտեզների համեմատությունը, որտեղ մուգ կանաչ գծով նշված է շփման գիծը և ՌԴ խաղապահների պատասխանատվության գոտու սահմանը. դեկտեմբերի 13-ի քարտեզում ՌԴ խաղապահների պատասխանատվության գոտին ներառել է Արցախի Հին Թաղլար գյուղը և շրջակայքը։

