A
A
Կառավարությունը տիրապետում է ամբողջական ինֆորմացիային. Մարուքյանը՝ ԱԽ նիստի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր կառավարությունում անվտանգության խորհրդի հրատապ նիստ էր հրավիրված։ Նիստից հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մանրամասներ չհայտնեց, միայն ասաց, որ անհրաժեշտ ինֆորմացիան շուտով կհրապարակվի։
Այնուհետեւ կառավարության շենքից դուրս եկավ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Վերջինս մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ քննարկվել է երեկ Հադրութում տեղի ունեցած իրադարձությունները։
Մարուքյանը նաեւ տեղեկացրեց, որ կառավարությունը տիրապետում է ամբողջական ինֆորմացիային։ Ռուսական խաղաղապահ ուժերը եկել են տարածքում են, նրանք նախկինում չեն եղել այդտեղ, հույս ունենք, որ այլեւս կլինեն,-նշել է Մարուքյանը։
ԼՀԿ ղեկավարի խոսքով ռուսական և ադրբեջանական կողմերի միջեւ այս պահին բանակցություններ են, քանի որ խախտվել է համաձայնագրի առաջին կետը.
«Հիմա ադրբեջանցիները ասում են հակաահաբեկչական օպերացիա ենք արել, բայց իրականությունն այն է, որ այդ տարածքները ամբողջությամբ մնացել են մեր հսկողության տակ, իրենք փորձել են այդ տարածքները ևս վերցնել իրենց հսկողության տակ»,- ասել է ընդդիմադիր ուժի ղեկավարը։
Մարուքյանը նաև հավելեց, որ իրավիճակն այս պահին գյուղերում հանդարտ է, բայց խաղաղությունը շատ փխրուն է, ցանկացած պահի նման միջադեպեր կարող են լինել։
Նրա խոսքով հայկական կողմը կռիվ է տվել այդ տարածքում բայց տվյալներ կան, որ եղել են ոչ միայն ադրբեջանական ուժեր, այլ նաեւ թուրքական հատուկջոկատայիններ։