Բացել լրահոսը Փակել լրահոսը
pic-16
A A
Քաղաքականություն

Ստեփանակերտի օդանավակայանից ավիափոխադրումների մեկնարկի կոնկրետ ժամկետ նշելը դեռևս բարդ է. Ստեփանակերտի քաղաքապետ

Ռուսական խաղաղապահների մասնակցությամբ ԼՂ մայրաքաղաք Ստեփանակերտի օդանավակայանի կառուցման աշխատանքները շարունակվում են օր ու գիշեր, սակայն ավիափոխադրումների մեկնարկի կոնկրետ ժամկետ նշելը դեռևս բարդ է, РИА Новости-ին ասել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:

«Որքանով ես գիտեմ, Ռուսաստանը ապրանքներ է հասցնում Երևան, որտեղից մեքենայով տեղափոխում են Ստեփանակերտ: Այժմ խաղաղապահ ուժերի մասնակցությամբ օդանավակայանը կառուցվում է: Դա արվում է, որպեսզի Ռուսաստանից ինքնաթիռները կարողանան ուղիղ Ղարաբաղ թռչել», – ասել է Սարգսյանը:

Այն հարցին, թե ինչպես կարող է Ռուսաստանն օգնել Ղարաբաղին պատերազմից հետո վերականգնվելու հարցում, քաղաքապետը պատասխանել է. «Մեզ միայն խաղաղություն է պետք. խաղաղություն և կարգավիճակ: Հիմա մարդիկ գիտեն, որ ամեն ինչ լավ է լինելու, բայց դեռ հարց են տալիս, թե ինչպիսին է լինելու մեր տարածաշրջանի կարգավիճակը»: