Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+malxas
A A
Սպորտ

Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մրցակցին և մտավ աշխարհի գավաթի եզրափակիչ (տեսանյութ)

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի Գավաթի անհատական խաղարկությունյան մրցումային առաջին օրը գերազանց հանդես եկավ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի անդամ Մալխաս Ամոյանը:

Մեր 72 կգ քաշային ըմբիշը կիսաեզրափակիչում 7:0 հաշվով հաղթելով թուրք Չենգիզ Ասլանին, մտավ եզրափակիչ: Այստեղ նա կհանդիպի հունգարացի Բալինթ Կորպաշի հետ:

Մեր 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը,  67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը  և 77 կգ քաշային Կարապետ Չալյանը կմասնակցեն սփոփիչ մենամարտերին և կպայքարեն բրոնզե մդալի համար, քանի որ նրանց հաղթած մրցակիցները մտել են եզրափակիչ: