Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ինչպես ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին ընտրեց վարչապետ, այդպես էլ պետք է ընտրի Վազգեն Մանուկյանին․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)

Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն ասում է, թե Հայրենիքի փրկության շարժման առաջադրած թեկնածու Վազգեն Մանուկյանին պետք է Ազգային ժողովն ընտրի։ Նա ասում է, որ իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը Վազգեն Մանուկյանին պետք է ընտրի վարչապետի պաշտոնում այնպես, ինչպես 2,5 տարի առաջ իրենք՝ Հանրապետական խմբակցությունը, հանրային ճնշման տակ ընտրեց Նիկոլ Փաշինյանին.
 
«Որոշման արդյունք էր Նիկոլ Փաշինյանին ընտրելը, և ոչ թե այդ մարդիկ փախան, գնացին, մեր պետության շահերից ելնելու խնդիր կար։ Երբ տեսնում ես, որ հասարակությունը քեզ չի հասկանում, թեկուզ դու գիտես, որ ճիշտ ես, իմաստ չունի հասարակության հետ կռիվ տալը։ Հիմա հակառակն է։ Ես չեմ ասում, որ «Իմ քայլը» չի հասկանում, որ պարտված իշխանությունը պետք է գնա։ Բայց հասկանալով հանդերձ, որ իրենք սխալ են, դեմ են գնում հասարակական կարծիքին։ Կարծում եմ՝ շատ երկար չեն կարող դա անել»,- ասում է Ա․Զաքարյանը։
 
Մանրամասները՝   տեսանյութում