Վանաձորում «Նիկոլ դավաճան» եւ «Նիկոլ վարչապետ» գոռացողների միջեւ ծեծկռտուք սկսվեց․ Առավոտ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր լոռեցիները եւս միացան հանրապետության տարբեր քաղաքներում վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարներին: Լոռու մարզպետարանի դիմաց հավաքված քաղաքացիները պահանջում էին, որպեսզի կառավարության ղեկավարը լքի զբաղեցրած պաշտոնը:
Բացի այդ, հավաքված լոռեցիները փակել էին մարզպետարանի շենքը, որպեսզի աշխատակիցները չկարողանան մուտք գործել շենք:
Ելույթները պարբերաբար ընդմիջվում էր՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հեռացիր» վանկարկումներով: Հավաքվածների մի մասն էլ զուգահեռ սկսեց վանկարկել՝ «Նիկոլ վարչապետ»: Արդյունքում՝ նրանց միջեւ սկսվեց ծեծկռտուք, ինչին միջամտեցին հավաքված ոստիկանության աշխատակիցները:
Դաշնակցության ներկայացուցիչ Արմենուհի Կյուրեղյանը կատարվածը որակեց սադրանք. «Անձամբ չեմ ճանաչում, բայց համոզված եմ, որ նրանք Վանաձորից չէին: Վանաձորը փոքր քաղաք է, մենք մեկս մյուսիս գոնե դեմքով ճանաչում ենք: Բայց անկախ նրանից, իրենց ով էր ուղարկել, ինքնակամ ենք եկել, թե ոչ,ա մեն դեպքում այսօր Հայաստանում առկա է այն բուռն մթնոլորտը, որը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»:
Վարչապետի հրաժարականը պահանջողները բողոքի ակցիան շարունակեցին ավտոերթով:
Մանրամասները՝ Aravot.am