«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը հրաժարականի դիմումի է ներկայացրել: ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Լենա Նազարյանն այս առիթով հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամ Խաչատրյանը դեկտեմբերի 8-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»։
Իդեպ, «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Լոռու մարզպետը առաջիկայում ազատվելու է մարզպետի պաշտոնից, եւ այդ պաշտոնում նշանակվելու է Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը:
Loritv.am -ը կապ էր հաստատել պատգամավորի հետ, եւ հարցրել թե ինչո՞ւ է վայր դրել մանդատը, Խաչատրյանն ասաց, որ քաղաքական թիմի որոշումն է և ինքը աշխատանքի է անցնելու գործադիրում: Հարցրինք, թե արդյո՞ք համացանցում շրջանառվող լուրերը համապատասխանում են իրականությանը և ինքը նշանակվելու է Լոռու մարզպետ, Խաչատրյանն ասաց, որ քննարկման փուլում է:
Պաշտոնանկ լինելու մասին տեղեկատվությունը փորձեցինք ճշտել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանից, նա էլ ասաց, որ չկա նման բան և ինքը աշխատանքի մեջ է