Բացել լրահոսը Փակել լրահոսը
gazi-balon
A A
Տնտեսություն

ՏՄՊՊՀ-ն՝ գազալցակայաններում թանկացումների մասին

Գազալցակայաններում սեղմված գազի գինը շարունակում է աճել։

Եթե մի քանի օր առաջ Երևանի լցակայաններում գազն արժեր 300 դրամ, ապա այժմ դարձել է 330 դրամ, իսկ մարզերում 260-ից դարձել է 280-300 դրամ:

Պարզաբանման համար դիմեցինք Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին։

«Հանձնաժողովը գնային քաղաքականության կարգավորման գործառույթ չի իրականացնում և վերահսկողություն է իրականացնում տնտեսվարող սուբյեկտների գնային քաղաքականության նկատմամբ միայն այն պարագայում, երբ առկա են հնարավոր գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնության դրսևորման երևույթներ։ Եթե լինեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների կողմից գների բարձրացման հիմքեր, ապա ՏՄՊՊՀ֊ն համապատասխան քայլեր կձեռնարկի։ ՀՀ ՏՄՊՊՀ-ն շուկայում մոնիթորինգ է իրականացնում, որի արդյունքների վերաբերյալ կտեղեկացնենք աշխատանքները ամփոփելուն պես»,- ասաց ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Անի Սմբատյանը։