A
A
««Այդ օրը Լենինականում 12 երեխա ծնվեց»,- պատմում է բժիշկներից մեկը»
Աջակցիր «Ա1+»-ինԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երկրաշարժից անցել է 32 տարի... Ուզում եմ ևս մեկ անգամ հիշենք բոլոր բուժաշխատողներին, ովքեր պատվով անցան այդ սարսուռի միջով...
«Այդ օրը Լենինականում 12 երեխա ծնվեց»,- պատմում է բժիշկներից մեկը:
Փաստ է, բնության արհավիրքն անզոր էր՝ կյանքի ընթացքը կասեցնելու: Ու մինչ շատերը փնտրում էին կորցրած հարազատներին, սգում մահացածներին, արդեն դեկտեմբերի 7-ի երեկոյան քարի ու բետոնի բլուրների վերածված Գյումրում նոր կյանքեր էին լույս աշխարհ գալիս ու ապացուցում, որ կյանքը շարունակվելու է»: