Բացել լրահոսը Փակել լրահոսը
130008728_2761401434133080_4483415834975970142_n
A A
Պաշտոնական

Նոր ռեանոմոբիլներ՝ Արցախին

Արցախի Հանրապետության Առողջապահության Նախարարությունից հայտնում են.

«ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը դեկտեմբերի 5-ին Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել նոր ռեանոմոբիլների նվիրատվության արարողությանը: 200 հազ. դոլար արժողությամբ 5 մեքենաները, հագեցած տարբեր տեսակի բժշկական սարքավորանքներով, նվիրաբերել են ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներ Նիկոլայ Սարկիսովը, Սերգեյ Սարկիսովը, Սուրեն Սաֆարյանն ու Գարեգին Ղևոնդյանը:

Պետական նախարարը շնորհակալական խոսք է փոխանցել կարևոր աջակցության համար՝ շեշտելով ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցած ռեանոմոբիլների կենսական նշանակությունը ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների տեղափոխման հարցում»: