Բացել լրահոսը Փակել լրահոսը
վթար
A A
Պաշտոնական

Վթար Սարալանջի խճուղում. կա զոհ

Դեկտեմբերի 5-ին, ժամը 11։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սարալանջի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Գագիկ Ս, ծնված 1990 թ), «Toyota Camry» (վարորդ՝ Արթուր Ս, ծնված 1995 թ), «Mercedes E» (վարորդ՝ Հովհաննես Պ, ծնված 1995 թ), «BYD» (վարորդ՝ Տիգրան Ա, ծնված 1986 թ) և «Nissan Tiida» (վարորդ՝ Ժորա Կ, ծնված 1993 թ) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Գագիկ Ս-ին, ուղևոր Էդգար Փ-ին (ծնված 1988 թ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ Գագիկ Ս-ն մահացել է։

Փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: