Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Բաբաջանյան
A A
Պաշտոնական

Առնվազն երկու տարի ունեիք՝ տապալված դիվանագիտության, պաշպանական գերատեսչության խայտառակ վիճակը կարգի բերելու համար. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Որևէ մեկին չի հետաքրքրում վերջին 20 տարին... օրվա իշխանությունն է կրում պատասխանատվությունը և հաղթանակների և պարտությունների ու ձախողումների համար:

Առնվազն երկու տարի ունեիք տապալված դիվանագիտության, պաշպանական գերատեսչության խայտառակ վիճակը կարգի բերելու համար: Երկու ոլորտներն էլ թողել էիք նախկիններին, երկուսի հավաքական մեղսակցությամբ տեղի ունեցավ այս մեծ արհավիրքը:
 
Հեղափոխությունը, հռչակված նպատակադրումները, ժողովրդավարությունը աշխարհի հետ հարաբերվելու հնարավորություն դարձնելու փոխարեն դարձրիք աշխարհից մեկուսանալու միջոց: Մեզ թվում էր, թե հայ ժողովրդին Սերժից ազատելու համար աշխարհը պետք է անդադար շնորհակալ լինի ձեզ:
Երկու-երեք կիսագրագետներ ձեզ «սորոսական» և «հող հանձնող» ասեցին. մեկի պատճառով դուք «սառեցրիք» հարաբերությունները արևմուտքի հետ, այլսերեցիք Ռուսաստանի հետ առանց այն էլ աղճատված հարաբերությունները, իսկ մյուսի պատճառով առանց ծանրութեթև անելու, առանց պետության անվտանգության, քաղաքացիների առաջ պատասխանատվության զգացումի արեցիք սադրիչ հայտարարություններ՝ չգիտակցելով, որ ներքին սպառման համար արված հայտարարությունները, ամեն օր ավելացնում են արտաքին սպառնալիքն ու ագրեսիան:
 
Հիմա էկել դղյակների և փողերի տեղն եք ցույց տալիս: Իսկ ինչ էինք ասում ձեզ երկու տարի, ինչով էիք զբաղված երկու տարի, երբ ձեր անմիջական քթի տակ պաշտպանության նախարարությունում կոռուպցիոն գործարքներն էին տեղի ունենում ...
 
Կասեք՝ չեք իմացել... ավելի վատ, ավելի վատ ձեզ համար...
 
պետություն կառավարել ուղերձներով չի լինում...
 
դավաճանությունը այս բոլորը հասկանալու անընդունակությունն է, բանական խոսքի ձեր հետևողական մերժումն է...
 
դավաճանությունը այս ամբարտավան որակներով պատերազմի փաստի առաջ պետությունը և ժողովրդին կանգնեցնելն է...
 
Դավաճանությունը Քոչարյանին հարցազրույցնեով արդարանալու հնարավորություն տալն է, մյուս՝ պետության դեմ մեղանչած հանցագործներին ազատության մեջ թողնելն է:
 
Դավաճանություն է սեփական պետության դեմ այսպիսի դատական համակարգն ու ԲԴԽ նախագահը:
 
Ձեր հեռանալը այլընտրանք չունի, արտահերթ ընտրությունները օրակարգային հարց է: Բայց առանց այս բոլորը կարգի բերելու, առանց ազատ և արդար ընտրություն իրականացնելու համար անհրաժեշտ մեխանիզմների և միջավայրի հաստատման, առանց ժողովրդավարության պաշպանության նվազագույն գործիքների, ձեր հրաժարականը կլինի կրկնակի դավաճանություն պետականության նկատմամբ, Հայաստանի քաղաքացու հանդեպ»: