Բացել լրահոսը Փակել լրահոսը
58372541_286689245602686_2192704808903770112_n
A A
Պաշտոնական

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադեւոսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է.

«Հարգելի’ աջափնյակցիներ, ընկերներ , գործընկերներ և թիմակիցներ,

Աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել և խնդրել եմ քաղաքապետ Մարությանին, որ չմերժի:
 
Այս պահին նպատակահարմար եմ գտել անցնել բիզնես գործունեությանը, քանի որ ունեմ բավականին փորձ և կապեր այդ ոլորտում և այս պահին կարևորում եմ մեր երկրում բիզնեսի զարգացումը:
 
Շատ հպարտ եմ և շնորհակալ այս ընթացքում համատեղ աշխատանքի համար թե՛ քաղաքական թիմին, թե՛ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին՝ հանձինս քաղաքապետ Հայկ Մարությանին, քանի որ ինքս եմ տեսել և մասնակից եղել ներդրված բոլոր ջանքերի, եռանդի և նվիրվածությանը:
Ինչպես նաև հորդորում, խնդրում և միևնույն ժամանակ պահանջում եմ լրատվական դաշտի մեր որոշ գործընկերներից՝ իմ աշխատանքից դուրս գալու լուրը չլրացնել մտացածին և չարախոս տեղեկություններով, առավել ևս չքաղաքականացնել»։