Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ
A A
Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ գերիների վերադարձի հարցին (տեսանյութ)

Գերիների մասով համաձայնեցված է սկզբունքը, որ բոլորը պետք է փոխանակվեն բոլորի հետ։ Այսօրվա տեսաուղերձում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս հավելեց, որ խոսքը ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարվածների մասին է, այլ նաեւ դրանից առաջ հայկական և ադրբեջանական կողմում հայտնված գերիների։

«Մեր խնդիրն է գործել այնպես, որ վերադարձվեն ոչ միայն նրանք, ում գերեվարված լինելու փաստը հաստատված է պաշտոնապես, այլ նաեւ լինեն մեխանիզմներ, որ հետագայում եթե լինեն այլ անուններ ևս, նրանց վերադարձի հետ կապված խնդիրներ չծագեն։

Ինչ վերաբերում է անհետ կորածների ճակատագիրը պարզելուն, Փաշինյանն ասում է՝ այս գործընթացը ևս դանդաղ, բայց ընթանում է. մի կողմից Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներից մարմինների դուրս բերում է տեղի ունենում, մյուս կողմից Հայաստանում գտնվող անճանաչելի մարմինների ճանաչում է կատարվում։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նոյեմբերի 9-ից հետո հաջողվել է դուրս բերել ավելի քան 600 մարմին, ավելի քան 500 մարմիններ այս պահին գտնվում են ճանաչման փուլում.

«Մեծ հավանականությամբ այս մարմինները մեր անհետ կորած համարվող եղբայրների մարմիններն են», - ասում է Փաշինյանը։

Նոյեմբերի 9-ից հետո նույնականացվել է և հարազատներին հանձնվել 135 մարմին, - ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ կա անհետ կորածների մի խումբ, որոնց հետ կապված աշխատանքներ են տարվում, բայց դրա վերաբերյալ մանրամասները հրապարակման ենթակա չեն։

Վարչապետը հավելեց՝ պետական մակարդակով խոնարհումի միջոցառումներ կկազմակերպվեն, երբ չճանաչված մարմինները բոլորը ճանաչվեն։