Բացել լրահոսը Փակել լրահոսը
129660862_881426252598080_7093200260130871728_n (1)
A A
Պաշտոնական

Երկիր մուտք գործող բոլոր քաղաքացիների հանդեպ սահմանային անցման կետում անհապաղ կատարվում է զննություն

Հիմք ընդունելով թեժ գծով ստացվող հարցերը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է՝

️☑️ՀՀ տարածքից դուրս գալիս օդանավակայանում և սահմանային անցման կետերում COVID-թեստի պատասխանի ներկայացման պահանջ սահմանված չէ, եթե դա չի պահանջվում ավիափոխադրող կազմակերպությունների կողմից կամ մուտք գործելու երկրի նորմատիվ իրավական ակտերով։

️☑️Հիշեցնում ենք նաև՝ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանի ներկայացման պահանջ սահմանված է ՀՀ մուտք գործելիս։

️☑️Եթե անձն ունի առավելագույնը 72 ժամ վաղեմության Covid-ի բացասական թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր, ազատվում է ինքնամեկուսացումից։

️☑️Եթե առկա չէ Covid բացասական թեստ, անձը պետք է պարտադիր թեստ հանձնի օդանավակայանում։ Այդ դեպքում նրան տրվում է պարտադիր ինքնամեկուսացման հրահանգ՝ մինչև ՊՇՌ հետազոտության արդյունքների ստացումը։

Միաժամանակ, ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի աշխատակիցների կողմից ծանուցվում է ինքնամեկուսացման կանոնների և դրանց խախտման հետևանքների մասին, այդ մասին տրվում է համապատասխան ձևի ծանուցագիր՝ ստորագրման։

️ՀՀ տարածք մուտք գործելու սահմանափակումները, պայմանավորված համավարակով, շարունակում են ուժի մեջ մնալ՝ ըստ ՀՀ կառավարության 1514-ն որոշման։

️Երկիր մուտք գործող բոլոր քաղաքացիների հանդեպ ԱԱՏՄ կողմից սահմանային անցման կետում անհապաղ կատարվում է զննություն (այդ թվում` հեռահար ջերմաչափում, արտաքին զննություն, վարակին բնորոշ կլինիկական ախտանիշերի դեպքում լրացուցիչ հարցումներ)։ Զննության արդյունքներով անձը հոսպիտալացվում է, եթե առկա են համապատասխան ախտանշաններ: