Բացել լրահոսը Փակել լրահոսը
Bagrat-Esayan (1)
A A
Քաղաքականություն

«Եթե ԱԱԾ-ում հիմա ինձ մեղադրանք չներկայացնեն, ԱԱԾ պետից պահանջելու եմ ծառայողական քննություն սկսել». Բագրատ Եսայան. Առավոտ

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը այսօր սեփական նախաձեռնությամբ այցելել էր ԱԱԾ: Շենք մտնելուց առաջ նա ԶԼՄ-ների համար հայտարարություն արեց:

«Դուք երեկ, հավանաբար, դիտել եք ԱԱԾ հաղորդագրությունը, որտեղ  նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա դեպքերը փորձ էր արվում կապել քաղաքական ուժերի հետ, փորձ էր արվում կազմակերպիչ ներկայացնել ակտիվ կուսակցական գործիչներին, մասնավորապես՝ ինձ:

Հնչում էին տարբեր մեղադրանքներ: Ես զարմացած եմ ԱԱԾ-ի ոչ պրոֆեսիոնալ գործելակերպից: Բայց ոչ այնքան, որովհետեւ նախորդ 2,5 տարվա ընթացքում ԱԱԾ-ն զբաղված էր ամեն ինչով, բայց ոչ իր անմիջական գործառույթով: Մասնավորապես, վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հանձնարարությամբ նրանք սատանա էին փնտրում, դիմակներ կրելու պարտադիր պահանջն էին վերահսկում, գազալցակայաններում ՀԴՄ կտրոնը տպել-չտպելն էին փորձում վերահսկել:

Մինչդեռ, երկիրը կանգնած էր այսպիսի լայնածավալ պատերազմի առջեւ: 



Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով