Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գեւորգ Գորգիսյան
A A
Քաղաքականություն

Վազգեն Մանուկյանին վարչապետի թեկնածու առաջադրելու հարց մեզ հետ չի քննարկվել․ Գևորգ Գորգիսյան

Ցանկացած քաղաքական ուժ իրավունք ունի ունենալ վարչապետի իր թեկնածուն, բնականաբար, մենք էլ ունենք մեր թեկնածուն, և երբ կգա առաջադրման պահը, կքննարկենք։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով 17 ուժերի միասնական առաջարկած թեկնածուին՝ Վազգեն Մանուկյանին։

«Վազգեն Մանուկյանի՝ որպես վարչապետի թեկնածու առաջադրելու հարց չի քննարկվել, մեզ տեղյակ է պահվել, որ իրենց թեկնածուն Վազգեն Մանուկյանն է, հարգանքով ենք մոտենում»։

Գորգիսյանի խոսքով՝ ժամանակը կգա, վարչապետի թեկնածուի հարցը կքննարկեն քաղաքական ուժերի հետ․

«Ժամանակը կգա, կքննարկենք, միգուցե մեր թեկնածուն ավելի լավն է, և 17 ուժերը համաձայնեն մեր թեկնածուին սատարել»։

Հիշեցնենք, որ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը նիստ է գումարել և որոշում կայացրել վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Վազգեն Մանուկյանին։