Բացել լրահոսը Փակել լրահոսը
129075776_3711889655542569_1742338054200554558_n
A A
Պաշտոնական

Ի գիտություն խաղողագործների. ավարտել այգեթաղը. Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է սեղմ ժամկետում ավարտել այգեթաղը.

Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդած տեղեկատվության՝ հանրապետության գրեթե բոլոր մարզերում գիշերային ժամերին կանխատեսվում է շարունակական բացասական ջերմաստիճան, իսկ դեկտեմբերի երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10...-12°C, ուստի հորդորում ենք Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում ավարտել խաղողի այգիների այգեթաղի աշխատանքները:

Միաժամանակ խորհուրդ է տրվում տերևաթափից հետո պտղահատապտղատու այգիներում կատարել սրսկում բորդոյան հեղուկի 3%-անոց լուծույթով: