Բացել լրահոսը Փակել լրահոսը
1587303885_0_321_3072_2048_1920x0_80_0_0_12df8d7b4a7e263517d20432c5f3ad14
A A
Քաղաքականություն

Հելգա Շմիդը նշանակվել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար

Հելգա Շմիդտը կդառնա ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղարը։ Այս մասին այսօր հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման:

РИА Новостиփոխանցմամբ՝ նա ասել է, թե կազմակերպությանն անհրաժեշտ է կրթված ղեկավար, քանի որ կարևոր է ամրապնդել վստահությունը ԵԱՀԿ հանդեպ, որպեսզի այն որակապես նոր մակարդակի դուրս գա, իրապես նվիրված լինի այն սկզբունքներին, որոնց վրա հիմնված է:

«Ուրախ եմ, որ մեզ մոտ ամեն ինչ պատրաստ է նոր ղեկավարություն նշանակելու համար։ Գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտ, ԺՀՄԻԳ տնօրեն Մատեո Մեքաչի, ԶԼՄ-ների ազատության հարցով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրու, ազգային փոքրամասնությունների հարցերով ԵԱՀԿ գերագույն հանձնակատար Կայրաթ Աբդռահմանով»,- հայտարարել է Ռաման: