Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը պարտվեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին և ավարտեց ելույթները. Speed Chess

Speed Chess շախմատի առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչ մրցամարտում Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանն պարտվեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին և ավարտեց ելույթները:

Կայծակնային շախմատի 5+1 ձևաչափով կայացած 8 պարտիայում մեր գրոսմայստերը զիջեց 3,5:4,5 հաշվով: 3+1 տարբերակով անցկացրած 10 պարտիայում Լևոն Արոնյանը հաղթեց 5,5:4,5 հաշվով և վերականգնեց ընդհանուր հավասարությունը՝ 9:9: Ավաղ, 1+1 ձևաչափում մեր շախմատիստը երկու անգամ շատ պարտություն կրեց, քանի որ նրա համար արդեն անսովոր ուշ ժամ էր (կեսգիշերից հետո):

Արդյունքում, Մաքսիմ Վաշյե-Լագրավը հաղթեց 14,5:12,5 ընդհանուր հաշվով և մտավ կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի Մագնուս Կառլսեն – Վլադիսլավ Արտեմիև զույգի հաղթողի հետ: