Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma
A A
Սպորտ

«Ռոման» ու Մխիթարյանը հատուկ մարզում են անցկացրել Եվրոպայի լիգայի խաղից առաջ

Հռոմի «Ռոման» պատրաստվելով Եվրոպայի լիգայի 5-րդ տուրի խաղին, այսօր հատուկ մարզում է անցկացրել: Այդ մասին հայտնում է Forzaroma կայքը:

Թիմի մարզիչները նախ տեսահոլովակների օգնությամբ ֆուտբոլիստներին ծանոթացրել են առաջիկա մրցակցի՝ «Յանգ Բոյզի» հետ: Այն տևել է 30 րոպե: Ապա թիմը սկսել է սովորական պարապմունքը, որը սկզբում բաց է եղել լրագրողների համար:

Ինչպես նշում է աղբյուրը, մարզումը տարբեր պատճառներով բաց են թողել «Ռոմայի» 6 ֆուտբոլիստ, այդ թվում առանցքային խաղացողներ Ջանլուկա Մանչինին, Ջորդան Վերետուն և Քրիս Սմոլինգը: 

Ըստ նախնական տվյալների, «Ռոման» առաջիկա հանդիպմանը հանդես կգա փորձարարական կազմով, քանի որ թիմն արդեն լուծել է փլեյ-օֆֆ մտնելու հարցը: Հենրիխ Մխիթարյանը հավանաբար նույնպես հանգիստ կստանա և խաղը կսկսի պահեստայինների նստարանին:

Հիշեցնենք, որ «Ռոմա» - «Յանգ Բոյզ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին: