Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Լոռու մարզպետը պատասխանել է բնակիչներին մտահոգող հարցերին (տեսանյութ)

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը պատասխանել է ստեղծված ծանր իրավիճակում մարզի բնակչությանն առավել մտահոգող հարցերին.


44 օր տևած դաժան պատերազմից հետո հասարակության շրջանում հակասական տրամադրություններ են առաջացել: Շատերը անորոշության մեջ են և չեն հասկանում ինչպիսի՞ն է լինելու կյանքը պատերազմից հետո. ի՞նչ մարտահրավերներ են սպասվում(00.00ր.-ից)

Ո՞րն է այն գլխավոր դասը, որ քաղեցինք պատերազմից, որից կարողացանք հետևություններ անել(3.45ր.-ից)

Զոհված և վիրավորված զինծառայողներ ունենք նաև մեր մարզում: Ինչպիսի՞ մոտեցում է ցուցաբերվելու նրանց ընտանիքների նկատմամբ(6.17ր-ից)

Պատերազմի առաջին իսկ օրերից մեծ թվով բարերարներ, տարբեր կազմակերպություններ և անհատներ, սկսեցին սերտորեն աշխատել մարզպետարանում ձևավորված համակարգման կենտրոնի հետ: Ինչպիսի՞ գործունեություն է իրականացնում կենտրոնը(7.36ր-ից):

Եթե ամփոփենք ասվածը, ապա ո՞րն է գլխավոր ուղերձը մեր մարզի բնակիչներին(10.34-ից):