Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Կենցաղային առիթով ծագած վեճն ավարտվել էր դանակահարությամբ (տեսանյութ)

Նոյեմբերի լույս 28-ի գիշերը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցում մի տղամարդու են դանակահարել։ Տուժողը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղից էլ ժամը 2-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում։

42-ամյա տղամարդու վնասվածքը կրծքավանդակի ձախ կեսին էր։ Բաժնի քրեական հետախույզները գիշերն իրականացրած օպերատիվ միջոցառումներով պարզեցին դեպքի հանգամանքները, և լուսադեմին հանցագործությունն արդեն բացահայտված էր։ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների տեսադաշտում հայտնվեց Յան Ռայնիսի փողոցի խանութներից մեկը վարձակալած անձը, որի և հիվանդանոց տեղափոխված տղամարդու միջև կենցաղային առիթով ծագած վեճն ավարտվել էր դանակահարությամբ։

Բացատրական աշխատանքի արդյունքում 31-ամյա տղամարդը ներկայացավ բաժին ու խոստովանական բացատրություն տվեց։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվել է նաև դանակ, որը, նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հարուցված քրեական գործը փոխանցվել է տարածքային նախաքննական մարմնին։