Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Մեր պահանջն է մեր զինվորներին վերադարձնեն մեզ. ակցիա կառավարության դիմաց (տեսանյութ)

Երկու ամսից ավելի  զինվոր որդուց լուր չստացած այս կինն այլ տարբերակ չի գտել, քան կառավարության շենքի մոտ գալ․ « Տղաս Մարտունի 3-ում է, 72 զինծառայող էնտեղ է  հիմա, այդ գոտին թշնամու մոտ է, թուրքը չի թողնում, որ մտնեն, դուրս բերեն տղաներին»։

 Կառավարության շենքի մոտ այսօր  ակցիա անողները հիմնականում այն ծնողներն էին, որոնց որդիները  շարունակում են զինվորական ծառայությունը Արցախում։  Նրանք ահազանգում են, որ այժմյան պայմանները վնասում են իրենց որդիների առողջությունը, որն առանց այդ էլ կայուն չէ պատերազմի պատճառով։

Չնայած Պաշտպանության նախարարությունը երկու օր առաջ  խոստացել է  ընդառաջել նրանց  դիմումներին, այնուամենայնիվ ծնողները որոշել են  չդադարեցնել ակցիաները՝ մինչեւ արդյունքը չտեսնեն։

Ծնողների հուզական հասկանալի վիճաով պայմանավորված՝ այս ակցիաների ընթացքում ծնվում են  նորանոր հարցեր, պահանջներ։ Կազմակերպիչներից Լուսինե Հարոյանի խոսքով, ամեն դեպքում մինչ օրս առկա խնդիրներից շատերին Պաշտպանության նախարարությունը արձագանքել է։

Բերձորի տարածքը վերահսկող մարմինները հավաստիացնում են, որ ճանապարհը այլևս անվտանգ է հայերի համար և անհանգստանալու առիթ չկա։ Ծնողներն ասում են՝  հիմքեր ունեն չհավատալու այս խոստմանը։

Մանրամասները՝ տեսանյութում