Բացել լրահոսը Փակել լրահոսը
128910182_3444591955589910_3397439168544301106_o
A A
Պաշտոնական

500 վերելակներից 251-ն արդեն տեղադրված է. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի 2020թ. ծրագրով մայրաքաղաքում շարունակվում է 500 վերելակների փոխարինման գործընթացը: Դրանցից 251–ն արդեն տեղադրված է:

Կապալառու կազմակերպությունը տեղեկացրել է, որ մնացած 249 վերելակները արտադրողից ձեռքբերված են և ուղարկվել են Հայաստան: Նշենք, որ վերջին երեսուն տարում Երևանում փոխարինվել էր շուրջ 20 վերելակ։