Բացել լրահոսը Փակել լրահոսը
ճանապարհ
A A
Պաշտոնական

ՀՀ տարածքում ավտոճանապարհների իրավիճակը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի
են:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են։ 
Սիսիան-Գորիս ավտոճանապարհը դժվարանցանելի է։
Արարատի մարզի Մասիս քաղաքում, Արագածոտնի, Կոտայքի և Արմավիրի մարզերում տեղում է ձյուն։
Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է։
 
 Լարսի մասին
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված
տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է
ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
 
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: