Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+napoli-roma
A A
Սպորտ

Ուղիղ. Ա սերիա, «Նապոլի» - «Ռոմա». Հենրիխ Մխիթարյանը՝ մեկնարկային կազմում

Իտալիայի Ա սերիայի 9-րդ տուրի վերջին խաղում այսօր «Նապոլին» սեփական դաշտում կընդունի Հռոմի «Ռոմային»:

Անցկացրած 8 խաղից հետո նեապոլյան ակումբն ունի 14 միավոր և զբաղեցնում է 7-րդ տեղը: «Ռոման» 17 միավորով գտնվում է 4-րդ հորիզոնականում: Առաջատարը «Միլանն» է, որը 9 խաղում վաստակել է 23 միավոր:

Թիմերն արդեն հրապարակել են կազմերը: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է հռոեմական թիմի մեկնարկային կազմում:

«Նապոլի» - «Ռոմա» սկզբունքային հանդիպումը կմեկնարկի ժամը 23-45-ին: Խաղի ուղիղ եթերը՝ այստեղ

(կադրը երկար կանգ առնելու դեպքում էջը թարմացնել).