Բացել լրահոսը Փակել լրահոսը
128439599_4705473039524386_1928105981216137330_o
A A
Քաղաքականություն

Էդմոն Մարուքյանը անտառներում գիշերող զորքի համար ժամանակավոր պայմաններ է առաջարկում

Էդմոն Մարուքյանը գրել է․
 
Գլխավոր գերագույն հրամանատարը անդադար հոդվածներ գրելու ու արդարանալու փոխարեն` պետք է արդեն գործուն քայլեր ձեռնարկած լիներ անտառներում գիշերող զորքի համար նմանատիպ ժամանակավոր պայմաններ ստեղծած լիներ մինչև հիմնական զորանոցների կառուցումը:
 
Սա, եթե արդեն արված լիներ, զինվորների ծնողներն էլ կառավարության առջև բողոքի ակցիա չէին անի` պնդելով, որ այդ պայմաններում չպահեն իրենց երեխաներին ու պահանջելով զորքին ետ բերել Հայաստան:
 
Բայց չէ. սպասենք մի նոր հոդվածի, որտեղ արդարանալով մեզ կպատմի, որ 2013 թվականից մենք փակուղում ենք, ու նման այլընտրանքներ չեն նախատեսվել և ինչ էլ լիներ, ամեն դեպքում, ծնողները բողոքելու էին ու հետևաբար ինքը մեղք չունի...