Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Տարածքը տալիս ենք, գոնե մեր երեխեքին հետ չտա՞ն․Ազատութան հրապարակից մեկնարկել է երթ դեպի ՌԴ դեսպանատուն (տեսանյութ)

Արվեստի գործիչների նախաձեռնությամբ Ազատության հրապարակից մեկնարկել է երթ հայ գերիներին ազատ արձակելու պահանջով։

Երթի մասնակիցները շարժվում են դեպի Ռուսաստանի դեսպանատուն՝ նամակ հանձնելու Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Երթի մեկնարկին դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանը պնդեց՝ որևէ քաղաքական հարց իրենց օրակարգում չկա, իրենց խնդիրը մեկն է՝  ամեն կերպ վերադարձնել գերության մեջ գտնվող մեր տղաներին․

«Ուղարկված են նամակներ, կան մարդիկ, որ զբաղվում են այդ հարցով տարբեր երկրներում, մեր միակ նպատակն է միանալ և գտնել որևէ լուծում այս հարցին»։

Ազատության հրապարակում դերասան Մհեր Մկրտչյանը ընթերցեց նամակը ՝ ուղղված ՌԴ դեսպանին։

Նամակում մասնավորապես ասվում է գերիների վերադարձի անհրաժեշտության մասին՝ ընդգծով, որ տարածված տեսանյութերում երևում է, որ մեր գերիներին Ադրբեջանում ենթարկում են կկտանքների։

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում ընդգծեց՝ եթե նոյեմբերի 10-ից հետո պետական պատկան մարմինների կողմից տեսնեին հստակ գործողություններ, շատերը հենց նրանց մոտ էլ կգնային, կփորձեին աջակցել․

«Մենք տեսնում ենք, որ մատի վրա ֆռացնում են հրապարակներում, Պաշտպանության նախարարության մոտ հավաքված ծնողներին ու հարազատներին, մեր խնդիրն է, որ միջազգային կառույցները տեսնեն, որ մեր գերիների  ու անհետ կորածների ծնողները միայնակ չեն մնացել հակառակորդի կամ Հայաստանի չակերտավոր իշխանության հետ»։

Մխիթարյանը պնդում է՝ եռակողմ պայամանագրում ոչ դիակների, ոչ գերիների վերադարձման վերաբերյալ որևէ կետ նշված չէ, մինչդեռ մենք տարածքներ ենք հանձնում․

«Տարածքը տալիս ենք, գոնե մեր երեխեքին հետ չտա՞ն։ Եթե այս գործողությունների արդյունքում կոնե 10 դի վերադարձվի կամ մեկ գերի հետ գա, ուրեմն՝ ամեն ինչ արվում է ճիշտ»,-նշեց Մխիթարյանը։

Հավելենք, որ երթի մասնակիցները այսօր գնակու են միայն ՌԴ դեսպանատան մոտ, հանձնելու են նամակ և ավարտեն երթը, բայց նմանատիտ երթերն ու ակցիաները դեսպանատների մոտ լինելու են շարունակակական,-հայտնեցին նրանք։

MHM0139542.jpg (562 KB)

MHM0139544.jpg (543 KB)
MHM0139545.jpg (797 KB)

MHM0139546.jpg (581 KB)

MHM0139550.jpg (1.07 MB)

MHM0139551.jpg (994 KB)

MHM0139552.jpg (635 KB)