Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հրդեհ Վերին Անտառային փողոցում․ կան տուժածներ (1)
A A
Պաշտոնական

Հրդեհ Վերին Անտառային փողոցում․ բնակիչները տարհանվել են․ կան տուժածներ

Նոյեմբերի 29-ին, ժամը 06։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 127/3 շենքի բնակարաններից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։48-ին, մարվել՝ 06։53-ին։ Հյուրասենյակը ջերմահարվել է, մեկ բազմոց՝ այրվել։

Բնակիչներ Լուսինե Մ․-ն՝ոտքիայրվածքով (ծնված 1997 թ․) ևՏիգրանԲ․-ն՝ձեռքիայրվածքով (ծնված 1994 թ․) հոսպիտալացվելենԱյրվածքաբանությանազգայինկենտրոն, իսկՌաֆայելԲ․-ն (8 ամսական) ևԳայանեԲ․-ն (մոտ 3 տարեկան) հոսպիտալացվելեն«Արաբկիր»ԲԿ։Գայանե Ղ․-ին (ծնված 1972 թ․) շտապօգնությանաշխատակիցներըտեղումցուցաբերելենհամապատասխանբուժօգնություն։ 

Հրշեջ-փրկարարները տարհանել են վեց բնակչի։

Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանը քաղաքացիներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։