Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՊԵԿ
A A
Պաշտոնական

Բագրատաշենի և Գոգավանի անցակետերում կվերականգնվի բոլոր տեսակի բեռնատարների անխափան մուտքը և ելքը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ից Բագրատաշենի մաքսակետն անցնում է բնականոն աշխատանքի և վերականգնվում է բոլոր տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը տվյալ անցակետով։ 

Կոմիտեն միաժամանակ հայտնում է, որ դեկտեմբերի 1-ից վերականգնվում է նաև Գոգավանի մաքսակետի բնականոն աշխատանքը: Հիշեցնենք, որ այն ժամանակավորապես դադարեցվել էր՝ վրացական կողմում ճանապարհների վերանորոգման նպատակով։

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին