Բացել լրահոսը Փակել լրահոսը
128282974_1627803364059396_6492401084661259749_o
A A
Պաշտոնական

Սուրեն Պապիկյանն ընդունել է ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանին

Նոյեմբերի 27–ին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Սուրեն Պապիկյանն ընդունել է ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին։
Նախարար Պապիկյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը խորացնելու հայ–իրանական փոխշահավետ համագործակցությունը տնտեսական ոլորտներում։
 
Դեսպան Զոհուրին իր հերթին հույս է հայտնել, որ տարածաշրջանում հաստատված խաղաղությունը և իրավիճակի կայունացումը թույլ կտան շարունակել հայ–իրանական բազմաոլորտ փոխգործակցությունը և ընդլայնել առաջիկա համատեղ անելիքների օրակարգը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական տնտեսական համագործակցության ընթացքն ու հեռանկարները, ենթակառուցվածքների զարգացման համատեղ ծրագրերը։