Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbs_b_c_a6e637a6f7015c4d7a242146200f588b
A A
Քաղաքականություն

ԱՄԷ ԱԳ նախարար․ «Եգիպտոսի, Ֆրանսիայի և Հունաստանի հետ հակաթուրքական «ճակատ» ենք կազմել»

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտգործնախարար Անվար Գարգաշը հայտնել է, որ Արևելյան Միջերկրական ծովի հարցում, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Հունաստանի հետ համագործակցելով, հակաթուրքական «ճակատ» են կազմել։ 

Այս մասին Գարգաշն ասել է Իտալիայի արտգործնախարարության կողմից կազմակերպված «2020թ․ Միջերկրածովյան երկխոսություններ» ֆորումին՝ պատասխանելով Թուրքիա-ԱՄԷ հարաբերությունների մասին հարցին։  

Նա նշել է, որ նման դիրքորոշում ընդունելու պատճառն այն է, որ Թուրքիան միջամտում է արաբական աշխարհի ներքին գործերին։

«Մենք արաբական երկրներով որպեսզի կարողանանք հաղթահարել արմատական երկրների տարածաշրջանային ազդեցությունը, ինչպիսիք են Թուրքիան և Իրանը, դիրքավորվել ենք այն ոլորտներում, որտեղ չունենք աշխարհառազմավարական և ավանդական որևէ կապ և շահ»,-ասել է ԱՄԷ ԱԳ նախարարը։ 

Աղբյուր`    Ermenihaber.am