Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled-429
A A
Պաշտոնական

Լոռու մարզի թվով 18 դպրոցներում կտեղադրվեն արևային վահանակներ, կկառուցվեն ջերմոցներ, ինտենսիվ այգիներ (տեսանյութ)

Լոռու մարզի թվով 18 դպրոցներում կտեղադրվեն արևային վահանակներ, կկառուցվեն ջերմոցներ, ինտենսիվ այգիներ: Այս մասին ֆբ-ի իր էջում հայտնել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Արևային վահանակների արտադրած էներգիայի հզորությունը թույլ կտա ոչ միայն ամբողջությամբ փոխհատուցել դպրոցի սպառած էներգիան, այլև հնարավոր է նաև առանձին ամիսներին դպրոցներն ունենան հավելյալ եկամուտ:

Ծրագիրը նպատակ ունի դեռևս դպրոցական տարիքից աշակերտներին սովորեցնել հողի հետ ճիշտ աշխատել, բերք ստանալ ու ստացածն իրացնել:

Նախաձեռնությունը կյանքի է կոչվում Դպրոցահենք գյուղատնտեսական ծրագրերի իրականացում ՄԱԿ-ի ծրագրի շրջանակում: