Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat
A A
Սպորտ

«Արարատն» ու «Նոան» չպարզեցին հաղթողին. VBET Պրեմիեր Լիգա (տեսանյութ)

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրում Երևանի «Արարատն» այսօր սեփական դաշտում ընդունեց «Նոային» և ոչ-ոքի խաղաց:

«Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպման 22-րդ րոպեին Արտյոմ Սիմոնյանն առաջ մղեց հյուրերին, իսկ խաղավարտից վեց րոպե առաջ Ուրոշ Նենադովիչը հավասարեցրեց հաշիվը՝ 1:1:

Այս ոչ-ոքիից հետո «Արարատը» վաստակեց 14 միավոր և հավասարվեց 2-րդ հորիզոնականում ընթացող «Ուրարտուին», իսկ «Նոան» ձեռք բերեց 12-րդ միավորը և բարձրացավ 5-րդ հորիզոնական:

Տուրի վերջին խաղը կկայանա վաղը՝ նոյեմբերի 28-ին: Այդ օրը մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում գտնվող «Լոռի ՖԱ»-ն իր հարկի տակ կընդունի 6-րդ հորիզոնականում գտնվող «Արարատ-Արմենիային»: