Մոսկվայում հանդիպել են ՀՀ ԱԽ նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանն ու ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշևը
Աջակցիր «Ա1+»-ինՄոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և Հայաստանի ԱԽ նախկին քարտուղար, ՀՀ-ում Ռուսաստանի Տարածաշրջանային ակադեմիայի (ՀԱՊԿ և ԵԱՏՄ) խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է ՀԱՊԿ ակադեմիայի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպումն անցել է ջերմ և կառուցողական մթնոլորտում։ Զրուցակիցները քննարկվել են Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային հարաբերությունների հետագա խորացման հարցեր, տարածաշրջանային և գլոբալ անվտանգության խնդիրներ, նոր իրողությունների լույսի ներքո համագործակցության զարգացման մեխանիզմներն ու ուղղությունները:
«Հանդիպման ընթացքում նշվեց զինադադարի հետ կապված պայմանավորվածությունների կատարման կարևորությունը, սահմանների սահմանազատման, գերիների փոխանակման, անհայտ կորածների վերադարձի, մշակութային հուշարձանների պահպանման և պաշտպանության կարևորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվել է հումանիտար, սոցիալ-տնտեսական, գիտահետազոտական և կրթական ոլորտում համագործակցության կարևորությունը, այդ թվում` ՀՀ-ում Ռուսաստանի տարածաշրջանային Ակադեմիայի և Ռուսաստանի ու Հայաստանի այլ շահագրգիռ կառույցների շրջանակներում: