Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ես կարծում եմ, Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես չի ուզում հեռանալ․ Ալեքսանդր Իսկանդարյան (տեսանյութ)

«Սա խաղաղության մասին փաստաթուղթ չէ, սա կրակը դադարեցնելու մասին փաստաթուղթ է, և չկա երաշխիք, որ կրակը չի վերսկսվի»,- կարծում է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Վերջինս նաև ասում է՝ հայտնի չէ, թե այսուհետ ինչ զարգացումներ կլինեն արցախյան հակամարտության շուրջ։

«Կարգավորման ինչ-որ գործընթաց կսկսվի, հավանական է, որ Մինսկի խումբը կվերականգնի աշխատանքը, բայց դա այլևս նույնը չի լինի»,- ասում է նա։

Ինչ վերաբերում է ապրիլի 9-ին ստորագրված հրադադարի հայտարարությանը, ապա քաղաքագետի համար շատ բաներ անհասկանալի են։ Հատկապես այն, որ տարածաշրջանում պետք է ապաշրջափակվեն տրանսպորտային կապերը։

«Ի՞նչ է նշանակում Սյունիքով միջանցք տրամադրել, դա ի՞նչ ճանապարհ է, ո՞վ է կառուցելու, ովքե՞ր են անցնելու այդ ճանապարհով, ո՞վ է հսկելու այն։ Ինչ է նշանակում կբացվեն բոլոր ճանապարհները։ Ես վաղը կարո՞ղ եմ նստել մեքենա կամ հայկական կոնյակով բեռնված բեռնատար և Բաքվով հասնել Դերբենդ։ Քարվաճառով ես կկարողանա՞մ գնալ Մարդակերտ, հետո արդեն՝ Ադրբեջան, թե՞ ոչ։ Ադրբեջանցինները կկարողանա՞ն գալ»,- հարցնում է Ա․Իսկանդարյանը։

Այնուամենայնիվ, քաղաքագետը գտնում է, որ սպասվում է շատ երկար բանակցային գործընթաց, որին կմասնակցի նաև Թուրքիան։ Նա նաև հավանական է համարում, որ 5 տարի պատերազմ չի լինի։

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին՝ Ա․Իսկանդարյանը կարծում է, որ մեր երկիրը գտնվում է ներքաղաքական լուրջ ճգնաժամի մեջ։ Նաև կարծում է, որ թեև հրապարակում որոշ ուժեր պահանջում են վարչապետի հրաժարականը, Նիկոլ Փաշինյանը, սակայն, ընդհանրապես չի ուզում հեռանալ։

«Կհեռանա, եթե քաղաքական իրողությունները ստիպեն։ Եվ անհրաժեշտ է, դուրս գա ոչ թե 5 կամ 10 հազար մարդ, այլ 300 հազար մարդ։ Եվ կանգնեն ոչ թե երկու ժամ, այլ մեկ ամիս»,- ասում է Ա․Իսկանդարյանը։

Ա․Իսկանդարյանը նաև հավելում է որ առջևում սպասվում է տնտեսական ճգնաժամ։

 

Մանրամասները՝  տեսանյութում